
BRICS-ի անդամ պետությունների և նրանց գործընկերների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն ապագա չունի, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը։
«Առևտրային և սակագնային պատերազմներում հաղթողներ չկան»,- ընդգծել է նա՝ անդրադառնալով Թրամփի՝ BRICS-ին աջակցող երկրների նկատմամբ 10% սակագներ սահմանելու որոշմանը։
Ինչպես նշել է չինացի դիվանագետը, Պեկինը մշտապես դեմ է եղել ճնշում և հարկադրանք գործադրելու նպատակով սակագների կամայական կիրառմանը։
«Սա ոչ մի կողմի շահերից չի բխում»,- հավելել է նա։