Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Եմենում «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման դեմ նոր ռազմական գործողության մասին, որը ստացել է «Սև դրոշ» անվանումը։
Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Իսրայելը Եմենի Հոդեյդայի վրա ավելի քան 20 հարված է հասցրել՝ հարձակվելով երեք նավահանգստի և մեկ էլեկտրակայանի վրա։ «Սև դրոշ» գործողության շրջանակներում Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) հզոր հարվածներ են հասցրել Հոդեյդայի, Աս-Սալիֆի և Ռաս Իսայի նավահանգիստներում գտնվող հութիների ահաբեկչական թիրախներին, Ռաս Քաթիբի էլեկտրակայանին և «Գալաքսի Լիդեր» նավին, որը մոտ երկու տարի առաջ գրավվել էր հութիների կողմից և այժմ օգտագործվում է Կարմիր ծովում ահաբեկչական գործողությունների համար», – ասել է նախարարը պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։
Կացը նաև սպառնացել է Եմենին «Թեհրանի ճակատագրով»՝ հրեական պետության տարածքում շարունակվող հրթիռային հարձակումների համար։