Սուպերհամակարգիչը կանխատեսել է Աշխարհի ակումբային առաջնության հաղթողի անունը

Opta Analyst սուպերհամակարգիչը թարմացրել է թիմերի՝ 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելու հնարավորությունները մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերից առաջ։

2025 թվականի Աշխարհի առաջնության գավաթը նվաճելու գլխավոր հավակնորդը ֆրանսիական ՊՍԺ-ն է՝ 39.33%։ Երկրորդ տեղում է անգլիական «Չելսին»՝ 33.27%, երրորդում՝ իսպանական «Ռեալ Մադրիդը»՝ 24.67%։ Հաղթելու ամենավատ հնարավորությունները պատկանում են բրազիլական «Ֆլումինենսեին»՝ 2.72%։

Աշխարհի ակումբային առաջնության 1/2 եզրափակչում ՊՍԺ-ն կմրցի հուլիսի 9-ին կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ, իսկ «Չելսին» հուլիսի 8-ին կմրցի «Ֆլումինենսեի» դեմ։

Եզրափակիչ խաղը կկայանա հուլիսի 13-ին։

Leave a Comment