Հայկ Պետրոսյանը համերգով հանդես կգա «Ի՞նչ կա Սյունիք» ծրագրի շրջանակում

Երգիչ Հայկ Պետրոսյանը Երևանի «Արտ Կվարթալ»-ում հուլիսի 11-ին (19:30) համերգով կներկայացնի Կոմիտասի երգերը՝ «Ինչ կա Սյունիք» ծրագրին աջակցելու նպատակով կազմակերպված բարեգործական միջոցառման շրջանակում։

Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև աշխատանքներ, որոնք ստեղծվել են 2022 թվականին իրականացված «Ինչ կա Արցախ» ծրագրի շրջանակում։ Կանցկացվի նաև ոչ պաշտոնական շփում և ծանոթություն «Արտ Կվարթալ» տարածքի հետ՝ որպես ստեղծագործական հարթակ։

Հավաքված միջոցների շնորհիվ 20 նկարիչ կուղևորվի Սյունիքի մարզի քաղաքներ և գյուղեր՝ տեղացիների հետ ապրելու, ստեղծագործելու և աշխատելու համար։ Միջոցառումը կազմակերպել է վավերագրողների «Ակն ընդ ական» համայնքը։ 

 

Leave a Comment