Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին համոզված է՝ Ուսման Դեմբելեն արժանի է արժանանալ «Ոսկե գնդակին»՝ լավագույն ֆուտբոլիստին շնորհվող ամենահեղինակավոր անհատական մրցանակին։
«Եթե Դեմբելեն չհաղթի «Ոսկե գնդակը», դա խնդիր կլինի։ Հաշվի առնելով նրա հիանալի մրցաշրջանը, կասկած չկա, որ նա պետք է հաղթի։ Նա արել է ամեն ինչ։ Նրա վիճակագրությունը շատ կարևոր է ակումբի համար, սակայն ամենակարևորն այն է, որ բոլորը խաղան թիմի շահերից ելնելով», – RMC Sport-ը մեջբերում է Ալ-Խելայֆիի խոսքերը։
Այս մրցաշրջանում Դեմբելեն փարիզյան թիմի կազմում փայլել է՝ խփելով 33 գոլ և կատարելով 15 գոլային փոխանցում։ ՊՍԺ-ն իր հերթին նվաճել է չորս տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան ու Ֆրանսիայի առաջնությունը։