Ավելի քան տասնամյա դադարից հետո հայտնի ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի 1992 թվականի կուլտային Ferrari 512 TR-ը գտնվել և ամբողջությամբ փաստագրվել է Մայամիում գտնվող վինտաժային սուպերքարերի CURATED դիլերի կողմից, գրում է Modern Car Collector-ը։
Այս գտածոն վերջ դրեց հանրային անձի երբևէ պատկանած մշակութային առումով ամենանշանակալի Ferrari-ներից մեկի ճակատագրի շուրջ տարիներ տևած շահարկումներին։
Սկզբնապես 1992 թվականի փետրվարի 29-ին Իլինոյսի Lake Forest Ferrari-ի միջոցով Ջորդանին հանձնված սև 512 TR-ը դարձավ ավտոմոբիլային իկոնա։
Սուպերքարը Ջորդանի մոտ է մնացել մինչև 1995 թվականը և վերջին անգամ հանրության առջև հայտնվել է 2010 թվականին, որից հետո անհետացել է տեսադաշտից։
«Այս բիզնեսում կան մի քանի պահեր, որոնցից մաշկդ փշաքաղվում է,- պատմել է CURATED նախագծի համահիմնադիր Ջոն Թեմերիանը։- Սա այդ պահերից մեկն էր։ Բոլորը հիշում էին համարանիշը։ Բոլորը հիշում էին մեքենան։ Բայց ոչ ոք չգիտեր, թե այն ուր էր կորել՝ մինչ օրս»։
Մեքենան ի հայտ է եկել մեկ հեռախոսազանգի շնորհիվ, որը խթան է հանդիսացել մի շարք ստուգումների համար։
Ի զարմանս CURATED-ի թիմի, 512 TR-ը նաև կարճ դրվագ է ունեցել Քրիս Գարդների հետ՝ «Երջանկության հետևից» ֆիլմի իրական նախատիպի, որը Չիկագոյում վարում էր այս մեքենան «Not MJ» հեգնական համարանիշով։
Այս սուպերքարի պատմական անցյալի տակ թաքնված է Ferrari-ի իսկական ուժային ագրեգատը։ 512 TR-ի 4,9 լիտրանոց շարժիչը զարգացնում է ավելի քան 420 ձիաուժ հզորություն՝ մեքենայի արագությունը հասցնելով ժամում 190 մղոնի։ Իր նախորդի՝ Testarossa-ի համեմատ, 512 TR-ն աչքի է ընկնում կառավարման ավելի կատարյալ համակարգով։
Այժմ մեքենայի պատմությունը պահպանվել և ստուգվել է, իսկ դրա ամբողջական տեղեկատվությունը տեղադրվել է CURATED-ի YouTube-յան ալիքում, ինչը թույլ է տալիս ավարտել 1990-ականների ամենաանորսալի սուպերքարերից մեկի պատմությունը։