Ջրհեղեղներն ավերել են ԱՄՆ-ի Տեխաս նահանգը. զпհերի թվում 15 երեխա կա

Դիտում ՝ 23 520

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա։ Ամառային եկեղեցական ճամբարի առնվազն 23 մասնակից անհետ կորած է։

Գետերի վարարման պատճառով ավերվել են տներ և ճանապարհներ: Փրկարարները վերջին 24 ժամվա ընթացքում տարհանել են ավելի քան 850 մարդու։ CNN-ի տվյալներով՝ ավելի քան 500,000 մարդ շարունակում է մնալ վտանգի տակ։

Ազգային գվարդիան օգնում է վերացնել հետևանքները։

Հեռուստաալիքը այս ջրհեղեղը անվանում է վերջին 25 տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ամենաաղետալիներից մեկը։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment