
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իրանի հարավ-արևելքում 50 իսրայելցի լրտեսների ձերբակալության մասին:
ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի և Սիստանի և Բելուջիստանի նահանգային հետախուզության վարչության համատեղ իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել է Իսրայելի օգտին լրտեսական գործունեություն ծավալող 50 մարդ։
«Թասնիմ» լրատվական գործակալությունը նաև նշում է, որ գործողության ընթացքում սպանվել է երկու ահաբեկիչ։