Մեկնարկել է Կապանի երաժշտական ​​փառատոնը, հատուկ հյուրը կլինի Մարթա Արգերիխը

Կապանում հուլիսի 4-ին «Նախերգանք» համերգային ծրագրով մեկնարկել է Կապան ֆեստը՝ Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։ Աննախադեպ երաժշտական տոնակատարությունը կշարունակվի 12 օր անընդմեջ՝ հանդիսատեսին առաջարկելով երաժշտական տարբեր ​​ժանրերի համերգներ՝ 30-ից ավելի հրավիրյալ հանրահայտ երաժիշտների կատարմամբ, նշվում է փառատոնի կազմակերպիչների հաղորդագրությունում։ Փառատոնը կավարտվի հուլիսի 15-ին՝ «Սիմֆոնիկ և կոնցերտներ» համերգային ծրագրով։ Փառատոնի հատուկ հյուրն է աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարթա Արգերիխը, որը հուլիսի 12-ին հանդես կգա «Մարթա Արգերիխ և ընկերներ» ծրագրով։ Փառատոնի ընթացքում բեմում կլինեն համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Մարիան Պետրեսկուն, Արթուրո Սոլարը, Ֆրանչեսկո Վիլան, Դոնգ-Հյեկ Լիմը, Լիդա Չեն Արգերիխը, Դամիեն Դարիոլին, Իդո Բար-Շայը, Ժան-Մարի Պարեյրը և ուրիշները։ Հուլիսի 14-ին և փառատոնի […]

Leave a Comment