Թուրքիան միշտ և բոլոր հարցերում Ադրբեջանի կողքին է. Էրդողան


Ստեփանակերտում երեկ տեղի ունեցած Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ընթացքում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ Ռեջեփ Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։


«Թուրքիան ուշադիր հետևում է Երևան-Բաքու խաղաղության բանակցություններին: Հուսով ենք՝ շուտով պայմանագիր կկնքվի», – ընդգծել է Էրդողանը։


Կողմերը նաև նշել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում։ Էրդողանը կրկնել է՝ Թուրքիան միշտ և բոլոր հարցերում Ադրբեջանի կողքին է։


Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում։

Leave a Comment