«Մենք վերջերս վերականգնեցինք «Իրևանի ղազիաթը» և հուսով ենք, որ մենք կգնանք այդ հողերը»․ Փաշազադեին կպատասխանի՞ մոլեռանդ «քրիստոնյա» Փաշինյանը

Մենք վերջերս վերականգնեցինք «Իրևանի ղազիաթը» և հուսով ենք, որ մենք կգնանք այդ հողերը, կվերականգնենք մեր տաճարները, սրբավայրերը, մզկիթները և թույլ կտանք մեր կրոնական գործիչներին գործել այնտեղ։

Այս մասին ասել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։

«Հայ եկեղեցու հետ մեր հարաբերությունները տարբեր են եղել մինչև մեր «հաղթանակը»,-ասել է Փաշազադեն:

«Կասկած չունեմ՝ շուտով «ինքինիշխան» և մոլեռանդ «քրիստոնյա» Փաշինյանը հուժկու պատասխան կտա Փաշազադեին»,- արձագանքել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ Բաքվում հայտարարվել էր, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին։

Leave a Comment