Ամերիկյան Թեքսաս նահանգի լեռնային շրջաններում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ։ Աղջիկների ամառային ճամբարից անհետ կորած ավելի քան 20 մարդու որոնումները շարունակվել են ողջ գիշեր, հայտնում է NBC News-ը։
Իշխանությունները հայտնել են, որ Գվադելուպե գետը, գիշերային հորդառատ անձրևներից հետո վարարելով, ուրբաթ առավոտյան ժամը 4-ի սահմաններում հեղեղել է Քեր շրջանը և հարակից տարածքները։ Հաղորդվում է, որ զոհերի մարմինները գտել են մեքենաներում, որոնք քշել էր հոսանքը։
Նահանգապետ Գրեգ Էբոթը տեղի ունեցածը «արտասովոր աղետ» է որակել և հայտարարել, որ որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն ողջ գիշեր։ Անհետ կորածները Թեքսաս նահանգի Հանթ քաղաքի «Միստիկ» ճամբարից են, որտեղ այդ շաբաթ 750 երեխա կար։
Ուրբաթ օրը տասնյակ երեխաների ուղղաթիռներով տեղափոխել են անվտանգ վայր։ Երեկոյան թեքսասցի ռեյնջերները հայտնել են, որ իրենց հաջողվել է մեքենաներով հասնել ճամբար՝ մյուսներին տարհանելու համար։
Ըստ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյթ կրտսերի, «Միստիկ» ճամբարից 23-25 մարդ համարվում է անհետ կորած։
Ավելի վաղ հաղորդվել էր Թեքսասում ջրհեղեղի հետևանքով բազմաթիվ զոհերի մասին, սակայն հստակ թվեր չէին նշվել։