«Մենք ունենք Սահմանադրություն, բայց չունենք իրական սահմանադրականություն»․ «Ապրելու երկիր» կուսակցություն | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ապրելու երկիր» կուսակցության ֆեյսբուքյան հրապարակումը․ «Հուլիսի 5-ը մեր երկրի պետականության կարևորագույն սյուներից մեկն է՝ Սահմանադրության օրը։
     Սահմանադրությունը՝ որպես մայր օրենք, պետք է լինի պետության զարգացման գլխավոր գործիքը, ժողովրդավարության երաշխավորը, օրենքի գերակայության հիմքը։ Սակայն այսօրվա իրականությունը հաճախ խոսում է հակառակի մասին։
     Մենք ունենք Սահմանադրություն, բայց չունենք իրական սահմանադրականություն։
     Երբ օրենքները խախտվում են քաղաքական նպատակներով, երբ իշխանությունն իրեն վեր է դասում օրենքից, երբ դատարանները չեն երաշխավորում արդարություն՝ ժողովրդավարության հիմքերը խարխլվում են։
     Սահմանադրությունը պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե իշխանությանը։
     Այն պետք է պաշտպանի քաղաքացու ազատություններն ու իրավունքները, ոչ թե ապահովի մի խմբի իշխանության ամրապնդումը։
     «Ապրելու երկիր» կուսակցությունը համոզված է՝ Սահմանադրությունն իր ուժը ստանում է միայն այն ժամանակ, երբ այն ապրում է հասարակության ներսում՝ գործելով, կիրառվելով և պաշտպանելով յուրաքանչյուր քաղաքացու։
     Սահմանադրականությունը պետք է լինի իրական և կենդանի՝ արտահայտված օրենքի գերակայությամբ, դատարանների անկախությամբ և մարդու իրավունքների անխախտությամբ»։

Leave a Comment