Աշտարակի համայնքային ոստիկանները նախկինում կատարված բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

Դիտում ՝ 21 003

Գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում գրանցվել էր մարտի 24-ին. արտերկրում բնակվող 36-ամյա տղամարդու Արագածոտն գյուղում գտնվող տնից գողացել էին ջրի պոմպեր և մալուխ:

Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 32-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment