Զամբիայում փիղը մահացու ոտնակոխ է արել երկու թոշակառու զբոսաշրջիկ կանանց

Զամբիայում սաֆարիի ժամանակ փիղը հարձակվել է երկու զբոսաշրջիկ կանանց վրա, հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
Հարավային Լուանգվա ազգային պարկում 68-ամյա բրիտանուհի Իսթոն Թեյլորը և 67-ամյա նորզելանդուհի Ալիսոն Թեյլորը հարձակման են ենթարկվել էգ փղի կողմից՝ իր ձագի հետ միասին, հայտնել է տեղի ոստիկանության պետ Ռոբերտսոն Մվիմբան։
Երկու զբոսաշրջիկ կանանց ոտնակոխ է արել կերակրող փիղը, երբ ուղեկցորդների փորձերը՝ նրանց կանգնեցնելու կրակոցներով, անհաջողության են մատնվել։ Ըստ ոստիկանության պետի՝ երկու կանայք էլ տեղում մահացել են։
Մվիմբան ասել է, որ երկու կանայք ուղեկցվող սաֆարի խմբի անդամներ էին, որոնք հինգշաբթի զբոսնում էին այգում, երբ փիղը մեծ արագությամբ հարձակվել է նրանց վրա։
Զբոսաշրջիկները չորս օր անցկացրել են Big Lagoon ճամբարում, որը գտնվում է մայրաքաղաք Լուսակայից մոտ 600 կմ հեռավորության վրա, որտեղ տեղի է ունեցել հարձակումը։

Leave a Comment