https://arm.sputniknews.ru/20250704/ynddimadir-hajacqner-unecvogh-qaghaqacineri-kanchum-en-ngn-ev-qk-hajtararutjun-90960221.html
Ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների կանչում են ՆԳՆ և ՔԿ. հայտարարություն
Ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների կանչում են ՆԳՆ և ՔԿ. հայտարարություն
Sputnik Արմենիա
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նույնատիպ հայտարարություններ են տարածել, մեղադրելով ոստիկանությանը քաղաքացիների ազատ… 04.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-04T17:39+0400
2025-07-04T17:39+0400
2025-07-04T17:47+0400
երթ
իրավապաշտպան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
հհ ոստիկանություն
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41299756_0:174:1600:1074_1920x0_80_0_0_2df1f717845ea2f4249faece534d0369.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ քաղաքացիների ներկայացվում է ժամը 17:30-ին ոստիկանության բաժիններ կամ քննչական մարմին ներկայանալու պահանջ։ Այս մասին հայտնում է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»։Նշվում է, որ քաղաքացիներին նման պահանջ է ներկայացվում վերջին րոպեներին։ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից էլ հայտնում են, որ վաղ առավոտից ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որևէ հիմքի հրավիրում են ոստիկանության մարզային բաժիններ, որտեղ նրանց հորդորում են զերծ մնալ այսօր` ժամը 18։00֊ին Երևանում հաջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաքին մասնակցելուց։Ընդգծվում է, որ որոշ դեպքերում էլ անիմաստ հարցաքննություններով մարդկանց պահում են բաժիններում։«Այսպիսով, ոստիկանությունը սահմանափակում է քաղաքացիների ազատ տեղաշարժվելու և հավաքներին մասնակցելու իրավունքը»,–նշված է հաղորդագրության մեջ:Նշենք, որ այսօր` ավելի վաղ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարել էր, որ նախատեսված հավաքը և երթը արտոնված են, այն համաձայնեցված է Երևանի քաղաքապետարանի և ՆԳՆ–ի հետ և կանցկացվի այսօր՝ ժամը 18:00-ին, «Seasons» այգուց։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցը՝ երկու ամսվա կալանքը, անփոփոխ է թողել։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41299756_0:0:1600:1200_1920x0_80_0_0_7882a8f5e52138144c2eac4ec6d984f5.jpg
երթ, իրավապաշտպան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հհ ոստիկանություն, սամվել կարապետյան
երթ, իրավապաշտպան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հհ ոստիկանություն, սամվել կարապետյան
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նույնատիպ հայտարարություններ են տարածել, մեղադրելով ոստիկանությանը քաղաքացիների ազատ տեղաշարժը և հավաքներին մասնակցելու իրավունքը սահմանափակելու մեջ։
Նշվում է, որ քաղաքացիներին նման պահանջ է ներկայացվում վերջին րոպեներին։
«Ակնհայտ է, որ այս «պատահական զուգադիպությամբ» իշխող ուժը փորձում է քաղաքացիներին ապօրինաբար զրկել ժամը 18:00-ին հրավիրված խաղաղ հավաքին մասնակցելու հնարավորությունից»,–նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ որոշ դեպքերում էլ անիմաստ հարցաքննություններով մարդկանց պահում են բաժիններում։
«Այսպիսով, ոստիկանությունը սահմանափակում է քաղաքացիների ազատ տեղաշարժվելու և հավաքներին մասնակցելու իրավունքը»,–նշված է հաղորդագրության մեջ: