Հուսով եմ՝ կկայացվի օրենքին համապատասխան որոշում․ Կարեն Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքել է գործարար Սամվել Կարապետյանի շուրջ վերջին օրերին ծավալվող զարգացումներին՝ ընդգծելով թե՛ իր բարեկամական կապը վերջինիս հետ, թե՛ հանրային հնչեղություն ստացած գործընթացների նկատմամբ իր մտահոգությունը։ Կարապետյանը շեշտել է, որ փորձել է հնարավորինս պահպանել փաստարկված և օբյեկտիվ գնահատականի շրջանակը՝ չնայած սեփական զգացմունքային կապին Սամվել Կարապետյանի հետ։ Կարեն Կարապետյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանը երբևէ որևէ պաշտոն չի զբաղեցրել և որևէ իշխանության կազմում չի եղել։ Նրա ֆինանսական կարողությունները ձևավորվել են Հայաստանի սահմաններից դուրս, ինչը, ըստ նախկին վարչապետի, հիմնավորում է Կարապետյանի գործունեության անկախությունը քաղաքական գործընթացներից։ «Սամվել Կարապետյանը Հայաստանում և Արցախում իր աննախադեպ ու լայնամասշտաբ բարեգործական գործունեությունը ծավալել է՝ դա չպայմանավորելով […]

Leave a Comment