Իրանի նախագահը ժամանել է Արցախ․ նա Ստեփանակերտում մասնակցելու է ՏՀԿ գագաթնաժողովին

Քաղաքականություն

04.07.2025 | 11:09

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է գրավյալ Արցախ։ Նա մասնակցելու է Ստեփանակերտում կայանլիք Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վարանդայի միջազգային օդանավակայանում պատվո պահակախումբ է շարվել նրա պատվին։ Փեզեշքիանին դիմավորել են Ադրբեջանի մշակույթի նախարար Ադիլ Քերիմլին, Ակնայի, Վարանդայի և Մարտունու շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը և այլ պաշտոնատար անձինք։

Վարանդայի օդանավակայան է ժամանել նաև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես գագաթնաժողովի մասնակիցների թվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment