ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի մի քանի շրջանների վրա, կա զոհ

https://arm.sputniknews.ru/20250704/ats-nery-hardzakvel-en-rvostvovi-marzi-mi-qani-shrjanneri-vra-ka-zvoh-90937162.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Последствия атаки БПЛА в Азове

Sputnik Արմենիա

Последствия атаки БПЛА в Азове

2025-07-04T11:05+0400

true

PT1M41S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/04/90936208_240:0:1680:1080_1920x0_80_0_0_420e3d92f5f9b31328ad48279585909c.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անօդաչու թռչող սարք (աթս), ռոստովի մարզ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, видео

անօդաչու թռչող սարք (աթս), ռոստովի մարզ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, видео

Բաժանորդագրվել

Հաղորդվում է ուկրաինական 26 անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին: Հարվածի տակ են հայտնվել Ազովի, Միլլերովի և Տարասովի շրջանները։ Անօդաչուի բեկորներից վնասվել է բարձրահարկ շենք՝ ավերվել է տանիքը։

Անօդաչուները հարձակվել են Ռուսաստանի Ռոստովի մարզի մի քանի շրջանների վրա, զոհվել է մեկ մարդ։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Սլյուսարը:

«Գիշերը ԱԹՍ-ները գրոհել են Ազովի, Միլլերովսկի և Տարասովսկի շրջանները։ Զինվորականները հետ են մղել օդային հարձակումը, բայց, ցավոք, կան ողբերգական հետևանքներ։ Միլլերովսկի շրջանի Դոլոտինկա ավանում ԱԹՍ-ի անկման հետևանքով վնասվել է երկհարկանի տուն՝ փլուզվել է ծածկը, ինչի հետևանքով թոշակառու կին է մահացել», – տելեգրամյան ալիքում գրել է Սլյուսարը:

Մարզպետի պաշտոնակատարը նշել է, որ վնասված տնից տարհանվել է 20 բնակիչ, դեպքի վայր են մեկնել օպերատիվ ծառայությունները և շրջանի ղեկավարը: Բացի այդ, նրա խոսքով, Ազովում անօդաչուի պայթյունից վնասվել են բազմաբնակարան շենքի ապակիները, իրականացվում է բնակիչների տարհանում, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:

Եվս մեկ ԱԹՍ-ի բեկորներ ընկել են Լակոմովի անվան մարզադաշտում։ Այդ վայրը շրջափակված է։

Այս պահին Ռոստովի մարզում պահպանվում է ԱԹՍ-ների հարձակման վտանգը։ Բոլոր ուժերն ու միջոցները բերվել են պատրաստության և շարունակում են հետ մղել հարձակումը, հայտնել է Սլյուսարը։

Այսօր անօդաչու սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել նաև Սերգիև Պոսադում։

Leave a Comment