Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն այս օրերին հանգստանում է Կիպրոսում: Նա ինստագրամյան իր էջում Այա Նապայից լուսանկարներ է հրապարակել:
«Օվկիանոսը հանգստացնում է հոգիս, քամին տանում է երազանքներս… և այս պահին ամեն ինչ սիրո պես է զգացվում»,- գրել է Մարինկա Խաչատրյանը։
Մարինկա Խաչատրյանը նաև խոստովանել է, որ ծովամթերքն իր համար պարզապես սնունդ չէ, այլ նաև զգացողություն:
Դերասանուհին հասցրել է Լիմասոլ էլ այցելել, որտեղ «Dior»-ի բուտիկի մոտ լուսանկարվել է մեկ այլ տարբերվող զգեստով:




