Հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել, այս անգամ մահացողը 14-ամյա աղջիկ է` Սևան քաղաքից։
Ինչպես հայտնում է «Հրապարակ»-ը, քաղաքում պտտվող լուրերի համաձայն` աղջնակն ինքնասպանություն է գործել սիրո հողի վրա` դեղահաբեր ընդունելով, այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
«Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ երեխան մահացել է «Մուրացան» բժշկական կենտրոնում: Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել»,- գրում է աղբյուրը։
Նշենք, որ այս դեպքից օրեր առաջ էլ Ալավերդիում էր մի անչափահաս ինքնասպանություն գործել` կրկին դեղահաբեր ընդունելու միջոցով։ Վերջինիս տեղափոխել էին «Արաբկիր» բժշկական համալիր, որտեղ չէր հաջողվել կյանքը փրկել և անչափահասը մահացել էր: