Մոսկվայի արբիտրաժային դատարանը լատվիացի երգչուհի Լայմա Վայկուլեին հանել է ռուսական Laimalux Rus ընկերության մասնակիցների ցուցակից։ Այսպիսով, նա կորցրել է իր մասնաբաժինը ռուսական բիզնեսում։
«Մոսկվայի արբիտրաժային դատարանը որոշել է ամբողջությամբ բավարարել Մամեդով Շ-ի հայցը։
Լայմա Վայկուլեի բիզնեսը, որը հիմնադրվել է 2000-ականների սկզբին ձեռներեց Շիրազ Մամեդովի հետ, այժմ ամբողջությամբ պատկանում է վերջինիս։
Գործի նյութերի համաձայն՝ Laimalux Rus ընկերությունը զբաղվում էր գեղեցկության սրահների կառավարմամբ, կոսմետիկայի, կահույքի և աքսեսուարների վաճառքով։ 2022 թվականին Վայկուլեն իր բաժնետոմսերի 49%-ը փոխանցել է Մամեդովին, իսկ այս տարվա սեպտեմբերին գործընկերը հայց էր ներկայացրել նրան ընկերության անդամությունից հեռացնելու համար։