Մեր անելիքից կախված՝ բոլորը վազելով կգան․ Ալեն Սիմոնյանը հատված է հրապարակել Գալստանյանի ու անհայտ անձի խոսակցությունից


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հատված է հրապարակել 2025 թվականի փետրվարի 18-ին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի և անհայտ տղամարդու խոսակցությունից։


«Տղամարդ․


– Բիզնեսմեննե՞րը, սրբազան, Տաշիր Սամոն չկա՞:


Վ.Գալստանյան


– Հլը որ չէ, բայց կմիանա:


Տղամարդ


– 18-ին միացել էին է, դրա համար, բայց մինչև էսօր ինչքան շարժում եղել ա, ոչ մի անգամ չի եղել, որ (մնացած խոսակցությունը լսելի չէ), հատ ու կենտ մարդիկ:


Վ.Գալստանյան


– Մեր անելիքից կախված, բոլորը վազելով կգան:


Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Դիտումների քանակ7

Leave a Comment