Թուրքիայում անտառային հրդեհների առաջին զոհն անկողնային հիվանդ էր

Թուրքիայի Իզմիր նահանգում անտառային հրդեհի հետևանքով տարեց տղամարդ է մահացել, ինչն այս ամառ երկրում անտառային հրդեհներից մահացության առաջին հաստատված դեպքն է։ Դրա մասին հայտնել է AHaber հեռուստաալիքը։
«Հրշեջներին հաջողվել է մարել Մանաստիր գյուղում բռնկված հրդեհը, որտեղ կրակը տարածվել էր մի քանի տներում։ Այրված տներից մեկում հայտնաբերվել է 80-ամյա անկողնային հիվանդ Իբրահիմ Էրքանի դին»,- ասված է հայտարարության մեջ։
Հրդեհը սկսվել է հուլիսի 1-ին Եգեյան ծովի ափի Չեշմե հանգստավայրի տարածքում և արագ տարածվել։ Հրդեհը հասել է բնակելի տներ, և առնվազն երեք գյուղերի բնակիչներ տարհանվել են։ Հրդեհի պատճառով փակվել է Իզմիր-Չեշմե մայրուղին, իսկ այրվող ճանապարհի կադրերը հայտնվել են սոցիալական ցանցերում։
Բացի դրանից, հուլիսի 2-ին Անթալիա քաղաքի Էրմենեք շրջանում նոր հրդեհ է գրանցվել։
Վերջին տվյալներով՝ Թուրքիայի երեք նահանգներում շարունակվող զանգվածային անտառային հրդեհների պատճառով ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել։

Leave a Comment