ՀՀ խորհրդարանը արտահերթ նիստում ընդունել է «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» հայտարարության նախագիծը։ Նախագիծը նախկինում հաստատվել էր պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի կողմից։
Նախագծի վերաբերյալ հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ներկայացնելով նախաձեռնությունը, նշել է, որ Հայ Առաքելական Եկեղեցուն Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու և ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակումներին ներգրավելու փորձերը անընդունելի են։
«Վեհարանը պետք է ազատվի եկեղեցկան հոգևոր մթնոլորտը խաթարող անձանցից, իսկ եկեղեցին պետք է վերադառնա իր բուն առաքլությանը՝ հավատացյալների հոգևոր կարիքների սպասարկմանը», – նշել է նա։
Հայտարարությունը նաև պարունակում է բոլոր քաղաքական ուժերից պահանջ՝ դատապարտելու «ահաբեկչական հարձակման փորձը, ինչպես նաև ռազմական հեղաշրջման կամ սահմանադրական կարգը այլ բռնի միջոցներով տապալելու բոլոր կոչերը»։
«Խիստ մտահոգիչ և դատապարտելի են ՀՀ նախկին ղեկավարնարի և նրանց թիմակիցների՝ ահաբեկչությունը արդարացնող հայտարարությունները», – նշել է Կոնջորյանը։
Իշխող խմբակցության ղեկավարը նաև ընդգծեց, որ Հայաստանի նախկին ղեկավարների և նրանց համախոհների կողմից ահաբեկչությունը արդարացնելու կամ աջակցելու մասին հայտարարությունները չափազանց մտահոգիչ և անընդունելի են։ «Նրանք քաղաքական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար։ Որևէ պատճառ կամ նեղ քաղաքական նպատակ չի կարող արդարացնել զինված խմբեր ստեղծելու, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կուտակելու, ինչպես նաև երկրում սահմանադրական կարգը տապալելու ծրագրերը», – նշեց նա։
Արտահերթ նիստին չի մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը։ Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարությունն անվանել էր «միջամտություն իրավապահ մարմինների աշխատանքին», իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը շեշտել էր, որ խմբակցությունը չի մտադիրվում մասնակցել «իշխանությունների կողմից կազմակերպված քարոզչական շոուներին»։
