ԱՄՆ-ը չի դադարեցրել Ուկրաինային զենքի մատակարարումները. Բրյուս


ԱՄՆ-ն չի դադարեցրել Ուկրաինային զենքի մատակարարումները, սա ընդամենը մեկ ուղղություն է. կան Ուկրաինային սպառազինությունների մատակարարման բազմաթիվ այլ հուսալի տարբերակներ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:


Թեմի Բրյուսի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր հանձնառությունը՝ կապված Patriot հրթիռների մատակարարման հետ:


Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները գրել էին, որ Պենտագոնը դադարեցրել է Ուկրաինային մի քանի տեսակի հրթիռների մատակարարումները՝ ԱՄՆ-ում սպառազինությունների պաշարների հետ կապված մտահոգությունների ֆոնին։

Leave a Comment