«Հոկտեմբերի 27»-ի հետևում կանգնած ականջները շարունակում են թափահարվել ԱԺ ընդդիմադիրների հետևում

«Շատ լավ է, որ խորհրդարանական ընդդիմությունը
որոշել է բաց խաղալ ու իր իրական կերպարը ցույց տալ և բացահայտ կերպով աջակցել տեռորիզմի
իրականացման փորձ անողներին, ռազմական հեղաշրջման կոչ անողներին։ Այն, որ ընդդիմությունն
արդեն «վա բանկ» է գնում, խոսում է այն մասին, որ նախորդիվ կիրառված քաղաքական գործիքները
նրանք արդեն սպառել են և պետք է իրենց սիրած գործիքակազմին վերադառնան»,- Civic.am-ի
հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։
 

Նրա խոսքով՝ այդ գործիքակազմը նոր չէ, ՀՀ անկախության
տարիներին մենք նույն խմբակների կողմից տեսել ենք թե տեռորիզմի փորձ, թե տեռորիզմ՝
««Հոկտեմբերի 27» ենք տեսել, դրա հետևում ականջներ ենք տեսել՝ կոնկրետ ականջներ, և
այդ ականջները շարունակում են թափահարվել ներկայիս խորհրդարանական գործընկերների հետևից։
Այսինքն՝ սա նոր բան չէ, բռնությունը մերժված կամ մերժելի գործիք չի եղել նրանց համար։
2020 թվականին նրանց առաջադրած  վարչապետի թեկնածուն
դեռևս 1996 թվականին գրոհ է կազմակերպել ԱԺ շենքի վրա,  ԱԺ խոսնակը, փոխխոսնակն էին բռնության ենթարկվել։
Նույն Վազգեն Մանուկյանը 2020 թվականի պատերազմից հետո երբ փորձում էր իր երազանքը
իրականացնել՝ ղեկավարել ՀՀ-ն, դարձյալ բռնության կոչերով էր հանդես գալիս, թե՝ գազազած
հանրությունը կհոշոտի վարչապետ Փաշինյանին, և ծափերի էր արժանանում»։

Արուսյակ Ջուլհակյանի հետ զրուցել ենք նաև
Ամենայն հայոց կաթողիկոսի հնարավոր հրաժարականի, ՔՊ-ի հեղինակած՝ բռնությունը, ահաբեկչությունը  դատապարտող 
հայտարարության նախագծի և այլ թեմաների մասին։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։ 

   

Leave a Comment