ԱՄՆ-ն դադարեցրել է զենքի մատակարարումը ոչ միայն Ուկրաինային․ CBS News

Սպիտակ տան պաշտոնյան CBS News-ին ասել է, որ Պենտագոնի կողմից Ուկրաինային զենքի վաճառքի կասեցումը Միացյալ Նահանգներից զենք ստացող բոլոր երկրների վերաբերյալ անցկացվող ավելի լայնածավալ վերանայման մի մասն է։ 
Նա ասել է, որ վերանայումն անցկացվում է, որպեսզի հաստատվի այն փաստը, որ նախորդ վարչակազմի օրոք Պենտագոնը «առաջնահերթություն է տվել Ամերիկայի կարիքներին»։ 
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Ուկրաինայից բացի, որոշ այլ երկրներ ևս զրկվել են առաջնահերթությունից՝ ԱՄՆ-ից զենք և ռազմամթերք ստանալու հարցում։ Նա չի նշել այդ երկրների անունները և նաև չի հստակեցրել, թե որքան կարող է տևել Ուկրաինային որոշ տեսակի զենքերի մատակարարումների դադարեցումը։

Leave a Comment