Եվրոպական մի շարք հեղինակավոր ակումբներ հանդես են եկել սգո հաղորդագրություններով՝ ի հիշատակ «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտայի, ով մահացել է ավտովթարից Իսպանիայում՝ 28 տարեկանում։
Լիսաբոնի «Սպորտինգը» իր ցավակցությունն է հայտնել՝ նշելով․ «Այսօր ֆուտբոլային աշխարհը դարձավ ավելի աղքատ։ Ցավակցում ենք Դիոգու Ժոտայի և նրա եղբոր մահվան կապակցությամբ։ Ամենախորը զորակցությունը՝ ընտանիքին»։
O mundo do futebol ficou mais pobre.
O Sporting CP manifesta o seu pesar pelo falecimento do internacional português Diogo Jota e do seu irmão André Silva.
As mais sentidas condolências a toda a família nesta hora difícil. pic.twitter.com/0zTHryk5rq
— Sporting CP (@SportingCP) July 3, 2025
«Պորտուի» հաղորդագրությունում ասված է․ «Պորտու» ֆուտբոլային ակումբը շոկի մեջ է և խորապես վշտացած։ Մենք խորին ցավակցություն ենք հայտնում Դիոգու Ժոտայի և նրա եղբայր Անդրեի ընտանիքին ու մտերիմներին։ Թող հանգչեն խաղաղությամբ»։
O Futebol Clube do Porto está de luto.
É com choque e profundo pesar que enviamos as sentidas condolências à família e amigos do Diogo Jota e irmão André Silva, que também foi nosso atleta nos escalões de formação.
Descansem em paz.#FCPorto pic.twitter.com/BXlR8v7y7Z
— FC Porto (@FCPorto) July 3, 2025
«Յուվենտուսի» մամուլի ծառայությունը գրել է․ «Խորին ցավակցություն ենք հայտնում Դիոգու Ժոտայի հանկարծակի մահվան կապակցությամբ։ Մեր զորակցությունը նրա ընտանիքին, հարազատներին և «Լիվերպուլ» ակումբին»։
La Juventus esprime il più profondo cordoglio per la scomparsa improvvisa di Diogo Jota, manifestando la propria vicinanza alla sua famiglia, ai suoi affetti e al Liverpool.
— JuventusFC (@juventusfc) July 3, 2025
Իտալական «Միլանը» նույնպես հանդես է եկել ցավակցությամբ․ «Խորապես տխրել ենք Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրեի ողբերգական մահվան կապակցությամբ։ Մեր անկեղծ ցավակցությունները՝ նրանց ընտանիքներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր սգում են։ Թող հանգչեն խաղաղությամբ»։
AC Milan is deeply saddened by the tragic passing of Diogo Jota and his brother André Silva. Our heartfelt condolences go out to their family, friends, and all who are mourning. May they rest in peace. pic.twitter.com/iodVQUz5k3
— AC Milan (@acmilan) July 3, 2025
«Ատլետիկո Մադրիդը» հայտնել է․ «Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրեի մահվան մասին լուրը մեզ շոկի մեջ գցեց։ Խորին ցավակցություն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին։ Թող հանգչեն խաղաղությամբ»։
El Atlético de Madrid está conmocionado por la trágica noticia del fallecimiento de Diogo Jota, ex jugador del club, y su hermano André.
Enviamos nuestro más sincero pésame a su familia y seres queridos.
Descansen en paz. pic.twitter.com/MQaelutaFh— Atlético de Madrid (@Atleti) July 3, 2025
«Բարսելոնան» ևս գրառում է կատարել․ ««Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը իր խորին ցավակցություններն է հայտնում «Լիվերպուլի» խաղացող Դիոգո Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի մահվան կապակցությամբ։ Թող նրանք հանգչեն խաղաղությամբ»։
FC Barcelona would like to express their sincerest condolences regarding the loss of Liverpool FC player Diogo Jota and his brother André. May they rest in peace.
— FC Barcelona (@FCBarcelona) July 3, 2025
«Մանչեսթեր Յունայթեդը» իր հայտարարությունում նշել է․ «Մենք խորապես ցավում ենք Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրեի մահվան կապակցությամբ։ Ցավակցում ենք նրանց ընտանիքին և «Լիվերպուլ» ակումբին»։
Our deepest condolences are with the loved ones of Diogo Jota and his brother, Andre, and everyone connected with Liverpool FC following today’s heartbreaking news.
— Manchester United (@ManUtd) July 3, 2025
«Մանչեսթեր Սիթիի» կողմից հրապարակվել է հետևյալ հաղորդագրությունը․ «Մանչեսթեր Սիթիի ողջ անձնակազմը խորապես ցավում է Դիոգու Ժոտայի մահվան կապակցությամբ։ Ցավակցում ենք նրա ընտանիքին, ընկերներին և «Լիվերպուլին» այս դժվարին պահին։ Թող հանգչի խաղաղությամբ»։
Everyone at Manchester City is shocked and saddened to learn about the devastating news regarding the passing of Diogo Jota.
We send our heartfelt condolences to his family and friends and everyone at Liverpool Football Club at this difficult time.
Rest in peace, Diogo. pic.twitter.com/gDZChUlRw0
— Manchester City (@ManCity) July 3, 2025
Անգլիական «Տոտենհեմը» ևս հրապարակել է սգո հաղորդագրություն․ «Խորապես տխուր ենք Դիոգու Ժոտայի մահվան լուրով։ Ցավակցում ենք նրա ընտանիքին, ընկերներին և «Լիվերպուլ» ակումբին»։
Everyone at Tottenham Hotspur is deeply saddened to learn of the passing of Diogo Jota.
Our thoughts and condolences are with his family, friends and all at Liverpool Football Club at this incredibly difficult time. pic.twitter.com/JavslTjK7l
— Tottenham Hotspur (@SpursOfficial) July 3, 2025
Դիոգու Ժոտան «Լիվերպուլում» հանդես էր գալիս 2020 թվականից, որի կազմում դարձավ Անգլիայի չեմպիոն, նվաճեց երկրի Գավաթը և Լիգայի գավաթը։ Անցած առաջնությունում նա մասնակցել էր 26 հանդիպման՝ խփելով 6 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։
Իր կարիերայի ընթացքում Դիոգու Ժոտան ներկայացրել է նաև «Վուլվերհեմփթոն», «Ատլետիկո Մադրիդ», «Պորտու» և «Պասուշ դե Ֆերեյրա» ակումբները։ Պորտուգալիայի հավաքականի կազմում նա երկու անգամ դարձել է Ազգերի Լիգայի հաղթող։