«Մի քիչ կոպիտ բառով եմ ասել, որ տարածքը լքի»․ Տիգրան Պարսիլյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Մի քիչ կոպիտ բառով եմ ասել, որ տարածքը լքի»․ Տիգրան Պարսիլյան

«Աղազարյանը օտարերկրյա շահերը բացահայտ սպասարկող գործակալի ելույթ ունեցավ, որի համար մենք ամոթանք տվեցինք իրեն, ինքն էլ անցավ առարկաներ շպրտելուն»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Տիգրան Պարսիլյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանությանը։

Իսկ դիտարկմանը, որ «ասում են հայոյել եք», Պարսիլյանը նշեց, որ Աղազարյանի կողմից է եղել վիրավորանք․ «ես հակադարձել եմ, ասել եմ, որ տենց չխոսի, ինքը շիշը շպրտել ա, ես խնդրել եմ տարածքը լքել, իհարկե մի քիչ ավելի կոպիտ բառով եմ ասել տարածքը լքելու մասին, ինչի համար ես ներողություն եմ խնդրել հանրությունից, ոչ իրենից»։

Տիգրան Պարսիլյանի ճեպազրույցը

Leave a Comment