Աղազարյանին հարցրեք, թե ինչու շիշը շպրտեց մեզ վրա. Չեմ հայհոյել, կոպիտ բառով ասել եմ՝ տարածքը լքի. Պարսիլյան

Երևի Հովիկ Աղազարյանը պիտի հարցնեք՝ ինչու շիշը նետեց մեր ուղղությամբ, բայց պարոն Աղազարյանը կոնկրետ օտարերկրյա շահերը բացահայտ սպասարկող գործակալի ելույթ ունեցավ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3–ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանը՝ անդրադառնալով ԱԺ–ում քիչ առաջ տեղի ունեցած միջադեպին։
«Մենք դրա համար իրեն ամոթանք ենք տվել։ Ըստ երևույթի ինքը հասկանալով, որ հակադարձման հիմքեր, փաստեր չկա, այսինքն մեր ամոթանքը իրականում շատ խորը հիմքեր ունի և արդարացված է, ստիպված ինքը անցավ ֆիզիկական առարկաներ շպրտելուն»,–ասաց նա։
Նա հերքեց խոսակցությունները, թե ՔՊ–ականներիկ կողմից հայհոյանք է հնչել. «Ոչ, խոսացողը հիմնականում ես եմ եղել, իր կողմից է եղել վիրավորանք, ես հակադարձել եմ, ասել եմ՝ այդպես չխոսա, ինքը շիշը շպրտել է։ Ես խնդրել եմ տարածքը լքել, իհարկե մի քիչ ավելի կոպիտ բառով եմ ասել տարածքը լքելու մասին, ինչի համար ես ներողություն եմ խնդրել հանրությունից, ոչ իրենից։
Ես շատ կարևորում եմ հանրությանը որպես քաղաքական խոսքի ունկնդիր, հատկապես, օրինակ, իմ խոսքի ունկնդիր, երբ ես եմ ելույթ ունենում և հարգանքով եմ մոտենում այդ հանրությանը, որպես այդ խոսքի սպառող։ Դրա համար ներողություն եմ խնդրել, իսկ մնացածը արդեն երևի Հովիկ Աղազարյանից ճշտեք ինչի է շիշ նետել»,– ընդգծեց Պարսիլյանը։
Անդրադառնալով նրան, որ Հովիկ Աղազարյանի ելույթից հետո ՔՊ–ական պատգամավորները բորբոքվեցին, նա նկատեց. «Բայց դա նորմա՞լ է, երբ որ Հայաստանի Հանրապետության պատգամավորը դիմում է օտար պետություններին միջամտելու, կամ իբր չմիջամտելու, կամ Հայաստանի Հանրապետությանը մեղադրանք ներկայացնում օտար պետությունների դեմ գնալու համար։ Դա պետական դավաճանական խոսք է ավելի շուտ։ Դե դա առնվազն ամոթի է արժանի էլի։ Այդպիսի բան երևի ընդդիմությունը այդպես ուղիղ չէր խոսացել այսքան ժամանակ։
Նախկին գործընկերների հանդեպ ընդհակառակը շատ ավելի անհանդուրժող պետք է լինել ամեն հարցում, որովհետև այդ գործընկերները առնվազն այն մարդիկ էին, որոնք կիսում էին այն սկզբունքները, որ մենք ունեցել ենք։ Եթե մի մարդ մի սկզբունք կիսել է, ինքը այդ սկզբունքի պատասխանատուն է»,– ընդգծեց ՔՊ–ական պատգամավորը։
Նշենք, որ այսօր ԱԺ–ում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ելույթից հետո թեժ վիճաբանություն սկսվեց պատգամավորների միջև: ՔՊ–ական պատգամավորները նրա հասցեին բղավեցին «ամոթ», Իսկ Աղազարյանը, որ այդ պահին կանգնած էր, ջրի շիշը նետեց ՔՊ–ականների ուղղությամբ ու Եղոյանին դուրս էր հրավիրում՝ հաշիվներ պարզելու։ Պարսիլյանը Աղազարյանին ասաց «սիկ… եղի»։
Հակոբ Արշակյանը դուրս հրավիրեց Հովիկ Աղազարյանին դահլիճից։
ԱԺ–ում իրավիճակը լարվեց Հովիկ Աղազարյանը շիշը նետեց ՔՊ-ի ուղղությամբ. Արշակյանը նրան դուրս հրավիրեց

Leave a Comment