Մոսկվա-Երևան չվերթի օդանավը 2,5 ժամ թռիչքից հետո վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան

Utair ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող օդանավը 2,5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է ՌԴ մայրաքաղաքի «Վնուկովո» օդանավակայան։

«Осторожно, новости»-ին  UT785 չվերթի ուղևորները պատմել են, որ Utair ավիաընկերության ինքնաթիռը Մոսկվայից թռիչքը կատարել է նախօրեին ժամը 21:00-ի սահմաններում: Թռիչքի մեկնարկից շուրջ 2,5 ժամ անց օդաչուն զգուշացրել է ուղևորներին, որ վերադառնում են «Վնուկովո»՝ «թռիչքային սահմանափակումների» պատճառով:

Ավելի ուշ ավիաընկերության աշխատակիցը հայտնել է, որ ինքնաթիռի հետ կապված խնդիրներ են եղել և պետք էր վառելիքը սպառել՝ մեկնման օդանավակայանում վայրէջք կատարելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment