ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «միջանցքի» վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի մասին հրապարակմանը

https://arm.sputniknews.ru/20250703/hh-agn-n-ardzaganqel-e-mijancqi-veraberjal-amn-i-arajarki-masin-hraparakmany-90900037.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/236/45/2364584_105:0:1525:1065_1920x0_80_0_0_2e47bf3bc1db0e24ef4344906bc54972.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, տրանսպորտային միջանցք

ամն, տրանսպորտային միջանցք

Բաժանորդագրվել

Երևանի և Բաքվի մեջ տարածաշրջանի ապաշրջափկման քննարկումներւը շարունակվում են, միջազգային տարբեր գործընկերներ պարբերաբար առաջարկներ են ներկայացնում, նշել են ԱԳՆ-ից։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ-ի համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ ԱՆի Բադալյանը` արձագանքելով «Քարնեգի» հիմնադրամի հրապարակմանը։

Հունիսի 30-ին «Քարնեգի» հիմնադրամի հրապարակում է արել, որտեղ մասնավորապես նշել էր, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել Ադբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանիի հետ կապող ճանապարհի մասին։

Արտաքին գերատեսչության մամուլի խոսնակը մասնավորապես ասել է։

«Ինչպես հայտնի է, ՀՀ-ն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից: Ավելին՝ Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնությանը համահունչ մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար: Միաժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ ևս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ: Քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ շահավետ և տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող արդյունքների հասնելու նպատակով»,– գրված է գրառման մեջ։

«Քարնեգի» հիմնադրամի հրապարակման մեջ նշվում է, որ ամբողջ աշխարհում հակամարտությունների կարգավորման ուղեգիծ որդեգրած Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն իսկ Հայաստանին ու Ադրբեջանին սեփական ծրագիրն է առաջադրել, հայտնել են երկու օտարերկրյա դիվանագետները: Ընդհանուր առմամբ, այն կրկնում է ԵՄ-ի առաջարկները, բայց կառուցված է ամերիկյան տրամաբանության վրա՝ երաշխավորել համաձայնագրի կայունությունը ամերիկյան բիզնեսի ուղղակի մասնակցության հաշվին, ինչպես դա արդեն տեղի է ունեցել, օրինակ, Ուկրաինայում հազվագյուտ մետաղների գործարքում։

Leave a Comment