Aurora News | Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին զրկել է քաղաքացիությունից

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Օնուֆրիին քաղաքացիությունից զրկելու մասին: Այս մասին հայտնում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը,։

Ուկրաինայի անվտանգության ծառայության հաղորդագրությունից պարզ է դառնում, որ միտրոպոլիտ Օնուֆրիին երկրի նախագահը զրկել է քաղաքացիությունից հատուկ ծառայությունների ներկայացրած նյութերի հիման վրա։

«Անվտանգության ծառայությունը պարզել է, որ Բերեզովսկին (Օնուֆրին) կամավոր կերպով ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն 2002 թվականին։ Նա չի տեղեկացրել Ուկրաինայի լիազոր մարմիններին այդ մասին։

Միևնույն ժամանակ, դրանից հետո նա շարունակել է վայելել մեր պետության քաղաքացու կարգավիճակը»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Leave a Comment