Ալեն Սիմոնյանը 2 օրով արձակուրդ է գնում, նրան կփոխարինի Ռուբինյանը

Բաժանորդագրվել

Այդ մասին ԱԺ նախագահը համապատասխան կարգադրություն է ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2 օրով արձակուրդ է գնում։ Այդ մասին նա ստորագրել է համապատասխան կարգադրություն։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով և «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարգադրում եմ հուլիսի 8-9-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում»,– ասված է կարգադրության մեջ:

Իր մեկ այլ կարգադրությամբ այդ օրերին ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը նա հանձնարարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին:

Վերջում նա նշել է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կապահովի համապատասխան վճարման կատարումը:

Leave a Comment