Սրբազաններից որևէ մեկը՝ անգամ գանգատ չի ունեցել առողջության հետ կապված. փաստաբան

Հենց նոր դուրս եկա Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, ուր այցելել էի Բագրատ Սրբազանին: Այս մասին գրել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

«Հայտնում եմ, որ թե հոգեպես և թե առողջապես շատ լավ էր, իսկ այսօր տարածված լուրերը՝ Սրբազաններից մեկի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ, սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։

Այս օրերի ընթացքում, Սրբազաններից որևէ մեկը՝ անգամ գանգատ չի ունեցել առողջության հետ կապված»։

Leave a Comment