Հոգևոր լիություն

Ի’մորդիներ. «Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան»:

Այս է իրական հագեցումը ու ճշմարիտ բավականությունը:

Հոգևոր իրողությանց այս լիության մեջ է, որ կարող է բավարարվածություն ստանալ, բուժվել ու հանգստություն գտնել սրտով հիվանդը, նվաղածը և սպառվածը:

«Տեր, ու՞մ մոտ պիտի գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես». կասեք նաև դուք:

«Դու սեղան ես պատրաստել մեր առջև»:

Կյանքի Հացը, կերակուրը` երկնքից իջած:

Շատ քչերը հասկացան, որ չորս կամ հինգ հազարին կերակրելը պարզ օրինակն էր այն բանի, որ Ես մի օր, իբրև կերակուր, կմատուցվեմ Իմ ժողովրդին:

Մտածեք սպասվող այն հրաշքների մասին, որոնք վաղ թե ուշ պիտի հայտնվեն նրանց, ովքեր Ինձ մոտ են հանգրվանել: Ոմանց համար, այս հարյուրավոր տարիները, Իմ ասածներից ու արածներից շատերը դեռևս ծածկված խորհուրդ են մնում: Իմ երկրավոր կյանքից շատ բաներ հոգու աչքով դեռևս չուսումնասիրված տարածք է:

Միայն պարզ սրտերին և Ինձ հետ քայլող հոգիներին է, որ այս իրողությունները կարող են հայտնի լինել: Ես այս բաները պահել եմ իրենց իմաստուն ու խորագետ կարծողներից և հայտնել պարզ տղաներին:

Ձեր հոգին մի ծանրաբեռնեք աշխարհի մեղքով ու տրտմություններով:

Միայն Քրիստոսն է, որ կարող է վերցնել այդ ծանրությունները և հաղթանակած դուրս գալ: Ձեր միջավայրի մարդկանց մեջ դուք փնտրեք միայն նրանց, ովքեր սիրել գիտեն, ովքեր անկեղծ են, ազնիվ ու քաջ:

Leave a Comment