Հովհաննես Բաչկովը 8-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում

Հովհաննես Բաչկովը 8-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը 8-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:

Ստամբուլում անցկացվող IBA Pro-7 Champions Night մրցաշարում 63,5 կգ քաշային կարգում Բաչկովը մենամարտեց հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիի հետ և հաղթանակի հասավ 9-րդ ռաունդում՝ մրցակցին նոկաուտի ենթարկելով: Օլիմպիական բրոնզե մեդալակիրը նվաճեց IBA Pro չեմպիոնական գոտի:

Leave a Comment