Ըմբշամարտի Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը փոխչեմպիոն է հռչակվել – Armenia Today

Հայաստանը ներկայացնող Գասպար Տերտերյանը (72 կգ) դարձել է Իտալիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Եզրափակչում Տերտերյանը 3:4 հաշվով զիջել է վրացի Ալեքսանդր Ռուսիթաշվիլիին: Կիսաեզրափակչում նա հաղթել էր ադրբեջանցի Սեյմուր Գասիմովին։

Գասպարի եղբայր Սամվել Տերտերյանը (77 կգ) դարձել էր առաջնության բրոնզե մեդալակիր։

Leave a Comment