
«Եթե Սամվել Կարապետյանը և իր թիմը ցուցաբերեն կամք և պայքարի ունակություն, ապա Նիկոլ Փաշինյանի վրա կարող է այս պատմությունը բավականին ծանր նստել»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման հետ կապված գործընթացներին։
«Դա կախված է նրանից՝ Սամվել Կարապետյանը կգնա՞ որևէ հաշտության Նիկոլ Փաշինյանի հետ, թե՞ հակառակը՝ կփորձի մինչև վերջ դիմադրել։ Եթե Կարապետյանը մինչև վերջ դիմադրի և անցնի հակահարվածների, ապա Նիկոլ Փաշինյանը բավականին լուրջ խնդիրներ կունենա։ Կարող է կրկնվել Վրաստանի սցենարը, երբ միլիարդատեր Իվանաշվիլին կարողացավ տապալել Սաակաշվիլուն և փաստացի վերցնել իշխանությունը»,- նշեց Կիվիրյանը։
Վերլուծաբանի դիտարկմամբ՝ երկրի ղեկավարը սպառնում է մասնավոր ընկերությանը, երբ հայտարարում է, թե «ՀԷՑ աշխատակիցները, որոնք կզբաղվեն քաղաքական խարդավանքներով աշխատանքից կազատվեն, իսկ նրանք, ովքեր աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն։ «Սա պայթեցնում է այն փուչիկը, թե ՀՀ-ն իբր ժողովրդավար պետություն է»,- ընդգծեց Կիվիրյանը։