https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=3763c67b59
Ֆրենկի դե Յոնգը անդրադարձել է իր ապագային
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է կատալոնական ակումբում իր ապագայի մասին:
«Ես ինձ այստեղ շատ երջանիկ եմ զգում: Լավ հարաբերություններ ունեմ թիմակիցներիս և ակումբի ղեկավարության հետ: Ցանկանում եմ երկար տարիներ մնալ այստեղ և շատ տիտղոսներ նվաճել», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում MD-ն:
Հիշեցնենք, որ Ֆրենկի դե Յոնգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: