https://arm.sputniknews.ru/20250702/qpn-shrjanarutjan-mej-e-drel-hhi-dem-ahabekchutjan-masin-hajtararutjun-90885851.html
ՔՊ–ն շրջանառության մեջ է դրել ՀՀ–ի դեմ ահաբեկչության մասին հայտարարություն
ՔՊ–ն շրջանառության մեջ է դրել ՀՀ–ի դեմ ահաբեկչության մասին հայտարարություն
Sputnik Արմենիա
Հայտարարության մեջ նաև իշխող ուժը նշել է, որ անընդունելի է համարում ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու… 02.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-02T17:34+0400
2025-07-02T17:34+0400
2025-07-02T17:34+0400
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54961609_0:165:1600:1065_1920x0_80_0_0_83c0b3c804a3dfc5e87e72ccd0a2e1d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik․ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի կայքից։Նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ, հիմնական զեկուցողը կլինի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։Հայտարարության տեքստի մեջ, մասնավորապես, նշվում է, որ խմբակցությունը խստորեն դատապարտում է ՀՀ ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց իրավապահ մարմինների կողմից 2025 թ. հունիսին:«Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի` համաձայն ՀՀ Սահմանադրության և օրենքների: Ահաբեկչությունը և բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու փորձերը ուղիղ հարված են ՀՀ ինքնիշխանությանը և ժողովրդին: Դրանք միտված են կազմալուծելու Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները և հարվածելու պետության դիմադրողականությանը` ստեղծելով ներքին և արտաքին սպառնալիքներ Հայաստանի և ՀՀ ժողովրդի համար»,– ասված է հայտարարության մեջ:Հայտարարության մեջ իշխող ուժը նաև նշել է, թե անընդունելի է համարում Հայաստանում սահմանադրական կարգի տապալման և ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու ներգրավման փորձերը:«Վեհարանը պետք է ազատվի եկեղեցական հոգևոր մթնոլորտը խաթարող անձանցից, իսկ եկեղեցին պետք է վերադառնա իր բուն առաքելությանը` հավատացյալների հոգևոր կարիքների սպասարկմանը»,– ասված է հայտարարության մեջ:ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր հերթին «Ֆեյսբուքում» գրառում է արել` նշելով, որ շուտով կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկենք հայտարարության նախագիծը և Ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա ՀՀ–ի դեմ ծրագրված ահաբեկչության փաստին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54961609_180:0:1600:1065_1920x0_80_0_0_a2b68fb91933df9c45b8f7663df676c0.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով)
Բաժանորդագրվել
Հայտարարության մեջ նաև իշխող ուժը նշել է, որ անընդունելի է համարում ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու ներգրավման փորձերը:
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik․ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին։ Այդ մասին
տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի կայքից։
Նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ, հիմնական զեկուցողը կլինի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Հայտարարության տեքստի մեջ, մասնավորապես, նշվում է, որ խմբակցությունը խստորեն դատապարտում է ՀՀ ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց իրավապահ մարմինների կողմից 2025 թ. հունիսին:
«Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի` համաձայն ՀՀ Սահմանադրության և օրենքների: Ահաբեկչությունը և բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու փորձերը ուղիղ հարված են ՀՀ ինքնիշխանությանը և ժողովրդին: Դրանք միտված են կազմալուծելու Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները և հարվածելու պետության դիմադրողականությանը` ստեղծելով ներքին և արտաքին սպառնալիքներ Հայաստանի և ՀՀ ժողովրդի համար»,– ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ իշխող ուժը նաև նշել է, թե անընդունելի է համարում Հայաստանում սահմանադրական կարգի տապալման և ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու ներգրավման փորձերը:
«Վեհարանը պետք է ազատվի եկեղեցական հոգևոր մթնոլորտը խաթարող անձանցից, իսկ եկեղեցին պետք է վերադառնա իր բուն առաքելությանը` հավատացյալների հոգևոր կարիքների սպասարկմանը»,– ասված է հայտարարության մեջ:
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր հերթին «Ֆեյսբուքում» գրառում է արել` նշելով, որ շուտով կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկենք հայտարարության նախագիծը և Ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա ՀՀ–ի դեմ ծրագրված ահաբեկչության փաստին։