Մեր քաղաքացիները, որոնք գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են ուղևորություն Ադրբեջան, պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս պահին ստացվել է 11 հարցում այն անձանցից, ովքեր նույնականացրել են իրենց հարազատներին ադրբեջանական լրատվամիջոցների կադրերում։
Մենք ստանում ենք զանգերի, հարցերի հոսք Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքացիներից՝ մասնավոր բիզնեսներից, խոշոր կորպորացիաներից», – նշել է նա։
News.am