Պետեբուրգում ադրբեջանցի գործարար է ձերբակալվել խարդախության կասկածանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

02.07.2025 | 16:24

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է ծնունդով Ադրբեջանից գործարար՝ շինարարության մեջ բազմամիլիոնանոց խարդախության կասկածանքով։ Ոստիկանությունը կարծում է, որ ընդհանուր վնասը գերազանցում է 46 միլիոն ռուբլին, գրում է Կոմերսանտը։

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը, շինարարական ընկերության 32-ամյա գլխավոր տնօրենը ձերբակալվել է։

Ըստ հաղորդագրության՝ բնակարանաշինության և վարձակալության մեջ ներդրումներ ներգրավելու պատրվակով նա «մոլորեցրել է գործընկերներին և տիրացել նրանց միջոցներին»։ տուժող է ճանաչվել Սանկտ Պետերբուրգի երեք բնակիչ։

Շինարարական ընկերության գործադիր տնօրենը ձերբակալվել է Պարգոլովո բնակավայրի մասնավոր տանը: Խուզարկության ընթացքում ոստիկանությունը առգրավել է անշարժ գույքի հետ կապված փաստաթղթեր, բջջային հեռախոս, ինչպես նաև՝ կանխիկ գումար: Հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հոդվածով:

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Եկատերինբուրգում ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել ադրբեջանական սփյուռքի ղեկավարը։ Ռուսական աղբյուրները նշում են, որ գործարարն է Մարկ Ալեքսանդրովիչ Ամուրովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment