Բաքուն մեղադրել է Մոսկվային ադրբեջանցիների իրավունքները խախտելու մեջ

Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների իրավունքները խախտվել են։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ Սամիրա Նաջաֆզադեն։
Նա նշել է, որ Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների խոշտանգումները միջազգային իրավունքի խախտում են. «Խոշտանգումներն արգելված են միջազգային պայմանագրերով։ Չնայած Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ է, Ռուսաստանը դուրս է եկել այդ կոնվենցիայից։ Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների իրավունքները խախտվել են»։

Leave a Comment