ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի հայտարարության շուրջ մեկնաբանություններին:
«Որոշ անբռնազբոս մանիպուլյատորներն ասում են «վարչապետը սպառնաց կրոնական համոզմունքների համար ազատել ՀԷՑ-ի աշխատողներին»։
Հարգելիներս, հո դուք վերջացած ստահա՞կ չեք։ Չնայած եթե աշխատողներին ստիպողաբար միտինգի տանելը կրոնական համոզմունք է, կարծում եմ՝ այդ կրոնը արդեն ունի իր մարգարեն՝ ի դեմս Արմեն Չարչյանի, որը իր ենթականերին ստիպում էր քվեարկել Քոչարյանի օգտին ու սպառնում, որ «կան ձևեր դա ստուգելու»։
Հիմա եթե այս կրոնում նոր մարգարեներ պիտի հայտնվեն, ու հանուն այս կրոնի մի նոր «ջիհադ» պիտի տեղի ունենա, ասեք իմանանք, կամ գոնե կրոնի ուսմունքը թղթին հանձնեք, որ ուսումնասիրենք»,- գրել է Ալեքսանյանը: