Ռազմավարական կարևոր նշանակության օբյեկտը կոպեկների դիմաց հանձնողները այսօր պայքարում են, որ այն չվերադարձվի պետությանը. Տարոն Չախոյանը՝ ՀԷՑ-ի մասին


ՀԷՑ-ի պետականացման դեմ պայքարի իմաստը մեկն է, որ պետք եղած ժամանակ լույսը անջատեն գլխներիս։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:


 


«Այսօր ՀԷՑ-ի ազգայնազման դեմ քվեարկողները նույն մարդիկ են, ովքեր ժամանակին 12մլն դոլարով խուրդեցին ՀԷՑ-ը։


 


Ռազմավարական կարևոր նշանակության օբյեկտը կոպեկների դիմաց հանձնողները այսօր պայքարում են, որ այն չվերադարձվի պետությանը»,- գրել է Չախոյանը։


Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովում քվեարկության առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 


Կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 30, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:

Դիտումների քանակ1

Leave a Comment