ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծը – 5tv

65 կողմ, 30 դեմ ձայներով ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց  ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ ներկայացված ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիշեցնենք, որ գործող օրենսդրությունը թույլ չէր տալիս սկսել գործընթացը, այդ պատճառով էլ ՔՊ–ն փոփոխություններ է նախաձեռնել «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում։

Հիշեցնենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ եկեղեցու կողքին կանգնելու հայտարարությունից հետո, Փաշինյանը հայտարարեց, որ պետք է մտածել ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին և համապատասխան մարմիններին այդ մասով հանձնարարականներ տվեց։

Leave a Comment