Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում Հրանտ Թոխատյանի եւ Մարջան Ավետիսյանի հետ է:
Հովհաննիսյանը գրել է, որ Երեւանը մարդիկ են: Ու լավ մարդիկ, ոչ թե՝ ով ասես:
«Լավ մարդուն էնքան էինք կարոտել, որ Մարջիս հետ միասին հա քաշքշում էինք թուշիկները: Պաչպչում էինք: Հրանտի մեջ կյանքը նորից եռում է, ու ես էնքա՜ն երջանիկ եմ, որ իմ ավագ ընկերը, կազդուրվելուն զուգահեռ, նոր ու մեծ գործնական պլաններ է քննարկում, իրագործում: Աստված առաջ, Հրանտ Արամիչ ջան: Հերթով ու կարգով կանենք, դու միայն առողջ եղիր»,- նշել է դերասանուհին:
