Հաշմանդամություն ունեցող անձինք աշխատանք գտնելու ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ են ունենում։ Տեսողության, լսողության կամ տեղաշարժման սահմանափակումներ ունեցող մարդկանց խնդիրները տարբեր են։ Հայաստանի խուլերի միավորում ՀԿ-ի համակարգող Արևիկ Հովհաննիսյանը պատմում է, թե ինչ դժվարությունների են բախվում լսողության խնդիր ունեցող անձինք աշխատանք փնտրելիս, ինչպես են խախտվում նրանց իրավունքները, և ինչ լուծումներ են առաջարկում ՀԿ-ները՝ խուլերի ներառումն ապահովելու համար։